Երեխայի դաստիարակությունը և հոգեկան առողջությունը
«Չի կարելի» բառը երեխաների կյանքում. harmonia.am
«Չի կարելի » բառը յուրաքանչյուր մարդու համար այն է, ինչ նա արգելում է իրեն և իր հարազատներին: Ամենից հաճախ արգելքները սկիզբ են առնում ընտանիքից. այն ինչ ներկայիս ծնողներին արգելել են իրենց ծնողները, վերջիններս թույլ չեն տալիս իրենց երեխաներին:
Կա նաև արգելքներիի մեկ այլ սխեմա. նրանց, ում շատ բան չի թույլատրվել, նրանք ամեն ինչ թույլ են տալիս իրենց երեխաներին:
Որևէ բան արգելելով` անհրաժեշտ է լավ պատկերացնել, թե դա ինչ հետևանքներ կունենա երեխայի համար: Եթե նա չի կարողանում գիտակցել արգելքի պատճառը (իսկ փոքր երեխան հազվադեպ է հասկանում դժվար պատճառա-հետևանքային կապերը), ապա նրա ռեակցիան արգելքին կարող է ընթանալ երկու ուղղությամբ`
- «Մեծահասակները վատն են, որովհետև նրանք անում են այն, ինչ մեզ թույլ չեն տալիս»:Վերջինս հանգեցնում է նրան, որ երեխան սկսում է վիրավորանքի կամ ագրեսիայի զգացում ապրել ու արտահայտել այն դրսում: Սակայն, միշտ չէ, որ նա համարձակվում է ուղղել այդ ագրեսիան մեծահասակներին, և այդ դեպքում նա դա ուղղում է այլ երեխաներին, կենդանիներին կամ խաղալիքներին:
- «Մեծահասակներն անում են այն ամենն, ինչ ինձ չի կարելի. ինձ հետ ինչ-որ բան այն չէ»:Այս դեպքում երեխան իրավիճակի զարգացման մեղքն իր վրա է վերցնում` նվաստացնելով ինքն իրեն:Այս ամենը հանգեցնում է ցածր ինքնագնահատականի ձևավորմանը:
Արգելելով որևէ բան` պետք է միշտ հիշել, որ ծնողների շատ արգելքներ խոչընդոտում են երեխայի զարգացմանը: Օրինակ` երեխային իրենց կողքին պահելու ցանկությունը, մշտապես և ամենուր նրան ուղեկցելը խանգարում են նրան նոր բացահայտումներ անելու, միայն սեփական ուժերի վրա հույսը դնելու սովորույթի ձևավորմանը, խելացիորեն ռիսկի դիմելու կարողությանը:Դանդաղում է նրա զարգացումը, նյարդային համակարգը` քայքայվում, մոր բղավոցներից նա մշտապես գտնվում է սթրեսների մեջ, արդյունքում մեծանում է բարդույթավորված ու ջղային չափահաս: Այլ խոսքերով` մեծահասակների պահանջները չպետք է խանգարեն երեխայի կարևոր պահանջմունքների բավարարմանը: Օրինակ` շատ մայրիկներ և հայրիկներ ուզում են հանգիստ երեխա ունենալ` չվազի , չցատկի, չաղմկի խաղալիս, չնկարի պատահած ամեն բանի վրա, խաղալիքներ չկոտրի: Ընդ որում, հաշվի չի առնվում, որ երեխայի ակտիվությունը նրա զարգացման համար շատ կարևոր պահանջմունք է, որն արտահայտվում է տարածության, ճանաչողության, սեփական ուժերի փորձարկման միջոցով իր մասին պատկերացումների ձևավորմամբ: Եթե ձեր երեխայի մոտ նկատվում է արգելքներ խախտելու միտում, կարևոր է, որ նա գիտակցի դրա հետևանքները:
«Չի կարելի» արտահայտությունը մշտապես պետք է լինի երեխայի կյանքում, սակայն այն հստակեցման կարիք ունի` ինչու՞ չի կարելի, ընդ որում, երեխայի համար հասկանալի լեզվով: Որոշ «չի կարելի»- ներ կարելի է հասկանալ միայն սեփական փորձի հիման վրա: Ուրեմն հարկավոր է կազմակերպել երեխայի համար այդ սեփական փորձը` միայն թե մեծահասակի վերահսկողության տակ: Օրինակ, <>: Սակայն, եթե երեխային օգնեք զգուշորեն մատիկը մոտեցնել ու զգալ տաք մակերեսը, ապա մոտենալու հետագա բոլոր փորձերը ամենայն հավանականությամբ կդադարեն:Արգելելիս ձայնի տոնը պետք է խիստ լինի, բայց ոչ հիստերիկ: Բղավոցը երեխային պարզապես շշմեցնում է, նրա մոտ ակտիվանում է պաշտպանական ռեակցիան, և հասկանալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Արգելելիս ձայնի տոնայնությունը պետք է ընկերական–խրատական լինի, այլ ոչ թե հրամայողական:
Հորինեք այնպիսի հեքիաթներ, որոնք միջոցով երեխան կհասկանա իրեն ուղղված արգելքների հետևանքները: Կատարյալ տարբերակ կլինի, եթե երեխան դառնա ձեր համահեղինակը. դա նրան թույլ կտա իրավիճակին նայել տարբեր տեսանկյուններից և իր սեփական եզրահանգումներն անել այդ ամենի վերաբերյալ:
Կարդացեք նաև
Մոր և նոր աշխարհ եկած մանկիկի կապը շատ ամուր է հատկապես կյանքի առաջին ամիսներին: Մոր լավ տրամադրությունը նպաստում է երեխայի ամուր առողջությանը...
Ծնող լինելը մեծ պատասխանատվություն է: Կենդանություն տալով փոքրիկ մարդկային էակին՝ դուք նաև պարտավոր եք նրանց մեջ սերմանել բարոյականության զգացում և համոզված լինել, որ նրանք մեծանում են խելամիտ և ճշտապահ չափահասներ...
Աշխարհում տարեց-տարի ավելանում է մանկական հանցագործությունների, թմրամոլության և ինքնասպանությունների թիվը, մեծանում է այն երեխաների թիվը, որոնք միտում ունեն դևիանտ վարքի կամ արդեն ցուցաբերել են...
Բժշկական տեսանկյունից ո՞ր տարիքից կարելի է սկսել սեռական հարաբերությունները: Արդյո՞ք կուսության վաղ կորստի վտանգ գոյություն ունի: Արդյո՞ք սեռական ժուժկալությունը վնասակար է...
Իտալացի մեծանուն մանկավարժ Մարիա Մոնտեսորին այն չորս մանկավարժներից մեկն է, ով, ըստ ՅՈՒՆԵՍԿՈ-ի, մեծ ներդրում է ունեցել XX դարի մանկավարժական մտածողության ձևերի հաստատման հարցում...
Սեռական հասունացմանը վերաբերող առավել հաճախ մտահոգող հարցերին պատասխանում է Արաբկիր բժշկական համալիր- Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, դեռահասային բժիշկ, դեռահասային...
Հայտնի է, որ օտար լեզվի յուրացումը մեծ ջանքեր և ժամանակ է պահանջում: Սակայն երեխան լիարժեք տիրապետում է օտար լեզվին երկու-երեք տարվա ընթացքում` առանց որևիցէ ջանքեր գործադրելու...
Հոգեբանները հետազոտություն են անցկացրել երեխաների դաստիարակությանը վերաբերող տարածված լեգենդների ոլորտում: Նրանք առանձնացրել են մի շարք պնդումներ, որոնք ծնողները սխալմամբ համարում են ճիշտ...
Zdravoe.com կայքի փոխանցմամբ՝ հիպերխնամակալությունը չափազանց վատ է անդրադառնում երեխաների զարգացման վրա և վտանգավոր է մտահոգ հայրերի ու մայրերի համար...
Սա երևի կերակրող մայրերին ամենաշատ հուզող հարցերից է: Այն գնալով ավելի հրատապ է դառնում երեխայի մեծանալուն զուգահեռ, քանի որ շատ երեխաներ սկսում են գիշերն ավելի հաճախ...
Հայաստանը զարգացող տնտեսություն ունեցող երկրների շարքում է: Շատ ընտանիքների համար օրվա հացի փող վաստակելը խնդիր է: Մարդիկ այնքան մտահոգված են իրենց վաղվա ապրուստի համար, որ երեխաների դաստիարակության...
Ես հասկանում եմ, որ նա պետք է իմանա, որ ոչ բոլոր մարդիկ են արդար, ոչ բոլորն են անկեղծ: Բայց սովորեցրեք նրան, որ եթե կա սրիկա, կա նաև հերոս, եթե կա եսասեր քաղաքական գործիչ, կա նաև նվիրյալ առաջնորդ: Սովորեցրեք նրան այն, որ եթե կա...
Բոլոր երեխաներն էլ սիրում են նկարել, բայց ոչ բոլորն են կարողանում: Շատ կարևոր է այդ շրջանում օգնել երեխային: Այդ նպատակով AdMe.ru-ն ներկայացնում է նկարներ, որոնց շնորհիվ կարելի է փուլ առ փուլ արտանկարել...
Գիտնականները հայտնել են երեխաներին քնից առաջ կարդալու համար իդեալական հեքիաթի «բաղադրատոմսը». հեքիաթը տեւում է ուղիղ 8 րոպե ու 36 վարկյան, ու այնտեղ կա վիշապ, արքայադուստր, կախարդ ու փերի...
Նոր սերնդի մարդկանց, ովքեր տարբերվում են ոչ ստանդարտ մտածելակերպով և գերունակություններով՝ անվանում են տարբեր կերպ։ Ոմանք անվանում են նրանց «նոր հազարամյակի երեխաներ», մյուսները՝ «լույսի երեխաներ» կամ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն